Օնիկ Գասպարյան․ Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ, տեղեկացնում է Aysor.am-ը:
ԳՇ պետն ուղերձում ասում է.«Անկախությունը դարեր շարունակ երանելի փափագ է եղել մեր նախնիների, մեր պապերի, մեր ծնողների համար, և, ցավոք, այն մեզ չի ժառանգվել սերնդեսերունդ, դրա համար ամեն սերունդ իր պայքարն է մղել, իր լուման է ներդրել՝ երբեմն աներևակայելի հաղթանակներ տանելով, երբեմն էլ կորուստներ կրելով և զրկվելով հայրենի հողի զգալի մասից»։
Նա նշել է, որ 90-ականներին, երբ կենաց-մահու պայքար էր գնում ծովից ծով Հայաստանից մեզ բաժին հասած այս մի բուռ հայրենիքը պահելու համար, մենք ապացուցեցինք, որ արժանի ենք ու պետք է ունենանք մեր անկախ պետությունը, համայն աշխարհասփյուռ հայերի Մայր Հայրենիքը։
«Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները, մենք ենք դարերի մեր համահավաք ձեռքբերման պահնորդները, և մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը պահելիս ու պաշտպանելիս գիտենք, որ մեզ են ուղղված նախնյաց հայացքները, մեր ծնողների և երեխաների հույսերը։ Եվ սա բեռ չէ, ծանրություն չէ, սա մեր կամքն ավելի աննկուն դարձնող ուժ է, հպարտություն, որի համար ոչինչ չենք խնայի։
Աներկբայելի է՝ մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում՝ օրեցօր այն դարձնելով ավելի ծաղկուն, հզոր ու պաշտպանված։ Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ։
Շնորհավո՜ր մեր Անկախության տոնը», - ընդգծել է Օնիկ Գասպարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 04:14
Власти Армении приняли правила игры Азербайджана, который политизировал проблему возвращения пленных и подходят к этому вопросу исключительно в логике переговорного процесса. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразила правозащитница Сирануш Саакян.
-
2024-04-23 22:40
Отстранить Никола Пашиняна от власти реально, самый правильный и доступный путь – выразить ему недоверие. Об этом сообщил третий президент Республики Армения, глава Республиканской партии Армении Серж Саргсян, который вместе со своими сторонниками участвует в традиционном факельном шествии.
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.