Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում
Աշխարհը հոգնել է անջատողական գծերից և պահանջում է զարգացնել համակողմանի փոխօգնություն և համագործակցություն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ՀԱՊԿ երկրների անունից արված տեսաուղերձում հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Իր խոսքով՝ պատմությունը վերանայելու, ֆաշիզմի դեմ վճռորոշ ներդրում ունեցած ազգերի դերը նվազեցնելու փորձերն անհեթեթ են: Ինչպես հավելել է Լավրովը՝ բոլորը պետք է հիշեն պատմության դասերը, պատվեն ազատամարտիկների հերոսությունները, ապահովեն իրենց փառքի համար կանգնեցված հուշակոթողների պահպանությունը:
«Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր շրջաններում, շարունակում են մոլեգնել ռազմական հակամարտությունները: Դրանց ավելանում են նաև ներկայի սուր սպառնալիքները. միջազգային ահաբեկչություն, թմրա և կիբերհանցավորություն, կլիմայի փոփոխություն: Այս տարի այս շարքը համալրվեց ևս մի ահարկու մարտահրավերով՝ կորոնավիրուսի համավարակով, որը սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում լուրջ ճգնաժամերի առաջացման պատճառ դարձավ»,- ասել է Լավրովը:
Իր խոսքով՝ համաշխարհային խնդիրներին արձագանքելը տարուց տարի առավել դժվար է լինում, հատկապես միջազգային հանրության աճող մեկուսացման պայմաններում: Նա հավելել է, որ այս իրավիճակը մեծ հաշվով կապված է որոշ երկրների՝ այլ պետությունների օրինական շահերի հետ հաշվի նստելու ցանկության բացակայության հետ, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 15:45
Революция в Армении неизбежна, политическая легитимность действующего премьера исчерпана. Об этом заявил политолог Ерванд БОЗОЯН.
-
2024-04-25 15:29
Государственный департамент США в своем ежегодном докладе «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» упомянул о бесчеловечном обращении азербайджанцев с армянскими солдатами в сентября 2022 года.
-
2024-04-25 15:28
Официальный представитель МИД РФ Мария Захарова выразила сожаление, что власти Армении продолжают допускать публичную критику в адрес ОДКБ.
-
2024-04-25 15:28
Российская сторона ожидает участия премьер-министра Армении Никола Пашиняна в саммите ЕАЭС. Об этом заявил журналистам вице-премьер России Алексей Оверчук.