Արման ԱԲՈՎՅԱՆ․ ՄԱՐԴԻԿ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԿՆՀԱՅՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ "ՍԼԻՎՆԵՐԻ" ԻՄԱՍՏԸ
Չհասցրեց մամուլում հայտնվել տեղեկություն, որ ԲՀԿ, Հայրենիք և ՀՅԴ կուսակցությունները հոկտեմբերի 8-ին անցկացնելու են համապետական հանրահավաք, իսկույն իշխանամետ "խոսափողները" տեղեկատվական դաշտն ուղղակի ողողեցին տարատեսակ գռեհիկ և զավեշտալի "վերլուծություններով" ու մեկնաբանություններով։ Զուգահեռ լայնորեն շրջանառվեց նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը։
Ուրեմն այսպես...Ես, իհարկե, սպասում էի, որ իշխանությունները, համաձայն իրենց ավանդական գործելաոճի, կընկնեն տեղեկատվական խուճապի մեջ, բայց այսպիսի զավեշտալի պատկեր չէի պատկերացնում։
Հիմա հարց այն բոլորին, ովքեր փրփուրը շուրթերին փորձում են կասկածի տակ առնել հանրահավաքի օրակարգն ու հանրահավաքն առհասարակ։ Եթե դուք պնդում եք` չունեք մտածելու որևէ բան և հանրահավաքը ձեզ չի հուզում ,ապա ինչո՞ւ եք անդադար խոսում հանրահավաքի մասին...հհհննն ՞...,միգուցե հակառակ պատկե՞րն է, ընդամենը ձեր վախն եք թաքցնում այդ կերպ։
Դուք գոնե ֆիքսու՞մ եք ,որ հիմնականում հանրահավաքից խոսում է ոչ թե ընդդիմությունը, այլ հենց դուք։
Երկրորդը` չհասցրեց հայտնվել հանրահավաքի մասին տեղեկությունը և իսկույն հայտնվեց Գագիկ Ծառուկյանի ենթադվող կալանավորման մասին լուրը։ Ընդ որում,շատ ակտիվ պտտեցնում են այն թեզը, թե հանրահավաքի օրվա որոշումը ընդունվել է իբր դատական նիստի օրը իմանալուց հետո։
Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է։ Տեսեք, եթե հանրահավաքի օրն ուղղակի կապ ունի դատական նիստի օրվա հետ, ապա ինչո՞ւ հանրահավաքը չի անցկացվում երկու-երեք օրվա ընթացքում,այլ 16 օր հետո։ Ախր ո՞նց բացատրեմ ձեզ,որ մարդիկ հիմար չեն և նվազագույնը հասկանում են իշխանության կողմից ակնհայտ տեղեկատվական "սլիվների" իմաստը։
Լրջացեք...
Հ.Գ. Այս ամենից հետո կարող եմ միայն վերահաստատել մի շատ կարևոր թեզ. Ծառուկյանի ենթադրյալ կալանավորումից հետո երկրում ո՛չ աշխատատեղ կավելանա,ո՛չ վարկեր- հարկերը կնվազեն,ո՛չ մարդկանց ծայրահեղ սոցիալական իրավիճակը կշտկվի,ո՛չ էլ Հայաստանի շուրջ միջազգային իրավիճակը կմեղմվի։ Մի խոսքով,եթե դա պատահի,ապա միանշանակ կդիտարկվի որպես իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների վառ օրինակ իր բոլոր խիստ բացասական հետևանքներով։
Արման Աբովյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.
-
2024-04-23 13:57
"Чтобы получить более четкое представление о том, что делает пашиняновская хунта для ослабления границ Армении, в частности, в плане ликвидации минных полей в Тавуше, было бы полезно ознакомиться с опытом ряда других государств, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.
-
2024-04-23 11:42
Накануне 24 апреля "Джавахкская диаспора России" обратилась с заявлением, в котором говорится: