Последние новости

Արսեն Թորոսյանը քննադատությունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է

ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 298 հոդված, որոնցից 127-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 158-ը՝ չեզոք։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննադատությունունների կիզակետում է։ Նրա մասին դիտարկվել են մեծամասամբ բացասական հոդվածներ։

Մամուլում նշվում է, որ Արսեն Թորոսյանը հովանավորչություն է իրականացնում իր ոլորտում և իր մտերիմներից շատերը տարբեր պաշտոններ են ստացել «Հեղափոխությունից հետո Առողջապահական պետական ԾԻԳ-ի տնօրեն նշանակվեց Հայկ Սայադյանը, ով Թորոսյանի մանկության ընկերն է: Նարեկ Վանեսյանը, որն ավելի ուշ նշանակվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն, սակայն Բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն իր մտերիմ ընկերն է: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն էլ նշանակվել է սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, նախարարի մտերիմ Հովհաննես Մադոյանը»։

Մամուլն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, գրել է «Արդեն որքան ժամանակ է, ինչ հասարակության տարբեր խմբեր հանդես են գալիս բողոքի ակցիաներով։ Եթե նրանք սկզբում պահանջում էին գործող իշխանության անդամների՝ մասնավորապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը, ապա այսօր պատկերը փոքր-ինչ այլ է՝ մարդիկ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ցանանում են իշխանափոխություն»։

Արյունաբանական կենտրոնի շուրջ ծավալվող խնդիրների մասին մամուլը գրել է «Պարզ չէր, թե ինչ հիմնավորմամբ կամ պատճառով էր Արսեն Թորոսյանը որոշել ազատվել Սամվել Դանիելյանից, որին հենց ինքն էր նշանակել, բայց կենտրոնի աշխատակիցները պնդում էին, որ նա եզակի մասնագետ է, առանց որի ոլորտը չի կարող առաջ շարժվել:

Ավելին, Գևորգ Թամամյանն էլ որոշումը որակել էր որպես «թայֆաբազության հետևանք»:

Ըստ հրապարակումների՝ անհասկանալի մի լծակով երեք հոգի վարչապետ Փաշինյանի վրա ունեն վերահսկիչ փաթեթ։ Արայիկ Հարությունյանը, Հայկ Մարությանը և Արսեն Թորոսյանն ունեն անհասկանալի լծակներ, որոնց միջոցով Փաշինյանին մշտապես հիշեցնում են իր չափն ու տեղը «Մի քանի շաբաթ առաջ Ա. Թորոսյանը պետական կառավարման համակարգում չընդունված տոնով հայտարարեց, որ որևէ պարագայում հրաժարական չի տա։

Հասկանալի է, որ դրա հասցեատերը վարչապետն էր։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ այս երեքն ունեն ինչ-որ գաղտնիք, որով կարողանում են Փաշինյանին վերահսկողության տակ պահել։ Արսեն Թորոսյանը տապալեց համաճարակի դեմ պայքարը, տվեց հազարից ավելի մահ, առ այսօր ամեն օր տալիս է մահեր, տասնյակ հազարավոր մարդկանց թողեց առանց բուժօգնության, բայց շարունակում է վստահորեն պաշտոնավարել», տեղեկացնում է Tert.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ