Последние новости

Պուտին. Համավարակի ընթացքում անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»

Նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, ասել է, որ համավարակի ընթացքում համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»:

«Կցանկանայի մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրել Ռուսաստանի առաջարկի վրա, այսպես կոչված, կանաչ միջանցքների ներմուծման վերաբերյալ՝ զերծ առևտրային պատերազմներից և պատժամիջոցներից, նախ և առաջ առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի, դեղամիջոցների, անձնական պաշտպանիչ միջոցների համար, որոնք հատուկ պահանջարկ ունեն համավարակի դեմ պայքարում:

Ընդհանրապես, համաշխարհային առևտուրը խոչընդոտներից, արգելքներից, սահմանափակումներից, անօրինական պատժամիջոցներից ազատելը կարող է լավ օգնություն լինել գլոբալ աճը վերականգնելու և գործազրկությունը կրճատելու համար: Այսպես, ըստ փորձագետների, այս տարվա երկրորդ եռամսյակում աշխարհում զբաղվածության լրիվ կամ մասնակի կրճատումը համարժեք է 400 միլիոն աշխատատեղի կորստի, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդպիսի գործազրկությունը չդառնա լճացող, որպեսզի մարդիկ վերադառնան աշխատանքի, կարողանան ապահովել իրենց ընտանիքները և ոչ թե հայտնվեն աղքատության ճիրաններում՝ առանց կյանքի հեռանկարների:

Սա իսկապես ամենասուր գլոբալ սոցիալական խնդիրն է, ուստի քաղաքականության առաքելությունն այժմ առևտրի, համատեղ նախագծերի և արդար մրցակցության համար ճանապարհ հարթելն է, և ոչ թե բիզնեսի ու գործարար նախաձեռնության ձեռքերը կապելը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ