Последние новости

Մակրոն. Իրանի վրա առավելագույն ճնշման ԱՄՆ-ի արշավը ձախողվեց

Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի արշավը ձախողվեց: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մերժելով Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ ջանքերը, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել է 2015-ի միջուկային գործարքից, հայտնում է Reuters-ը:

«Մի քանի տարի շարունակ իրականացված առավելագույն ճնշման ռազմավարությունն այս փուլում թույլ չտվեց վերջ դնել Իրանի ապակայունացնող գործողություններին կամ երաշխավորել, որ նա չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև իր ելույթում ասել է Մակրոնը:

«Ահա թե ինչու Ֆրանսիան, իր գերմանացի և բրիտանացի գործընկերների հետ միասին, կաջակցի 2015-ի միջուկային համաձայնագրի լիարժեք իրականացման պահանջին և չի հանդուրժի Իրանի կողմից թույլ տրված խախտումները», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ