Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
Սեպտեմբերի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու դասական երաժշտության 5 համերգներ, որոնք կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։
4-րդ անգամ Հայաստանում կազմակերպվող «Արմենիա» փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն մեծանուն երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենան ջութակահարներ Ստելլա Չենը, Զիա Հյունսու Շինը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը, Ֆրեդի Կեմպֆը, Անդրեյ Գուգնինը, թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը, կլարնետահար Անդրեաս Օտենսամերը։
Ունկնդրին կներկայացվեն Պյոտր Չայկովսկու, Պաբլո Սարասատեի, Ալեքսեյ Շորի, Էռնեստ Շոսոնի ստեղծագործություններից։ Համերգային երեկոները կղեկավարեն դիրիժորներ Դմիտրի Յաբլոնսկին և Մարիուս Ստրավինսկին։
Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։
Փառատոնային համերգները կկայանան՝ պահպանելով սահմանված առողջապահական բոլոր նորմերը։ Կապահովվի նաև համերգների առցանց հեռարձակումը, ինչը հնարավորություն կտա դրանք ունկնդրելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ցանկացած ծայրում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.