Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Կառավարման համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին՝ առանց սպասելու, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որ ճակատից, որ պահին կամ երբ կհարվածեն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարման համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին՝ առանց սպասելու, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որ ճակատից, որ պահին կամ երբ կհարվածեն։ Ցանկացած ժամը, օրը, շաբաթն այսօր մեծ կարևորություն ունի, պետք է գործել շատ արագ։

Ամենակարևորը՝ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։

Կրկնում եմ՝ միգուցե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, սակայն ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին, էլ չեմ ասում, որ պատերազմին պատրաստ լինելն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը նաև կանխարգելիչ բնույթ ունի։

Իշխանությունը հապաղելու իրավունք ուղղակի չունի, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։ Պետք է օր առաջ անհրաժեշտ մեխանիզմները գործարկել և իր հիմնական անելիքները կառուցելիս կենտրոնում ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտ նետած սպառնալիքները»։

Փաստինֆո

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ