Последние новости

ԵՄ հինգ երկիր հրաժարվել է Լուկաշենկոյին նախագահ ճանաչել

Գերմանիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան երդմնակալությունից հետո հրաժարվել են Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ ճանաչել, հայտնում է TUT.by պորտալը:

«Ինչպիսի ֆարս: Կեղծ ընտրություններ: Կեղծ երդմնակալության արարողություն: Բելառուսի նախկին նախագահը պակաս նախկին չի դառնում»,- հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը:

Նա նշել է, որ Լուկաշենկոյի ոչ լեգիտիմությունը փաստ է` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ Բելառուսի ղեկավարը հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին, և կոչ է արել ազատ և արդար ընտրություններ անցկացնել հանրապետությունում:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը Շտեֆեն Զայբերտը նույնպես հայտարարել է, որ Բեռլինը Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում չի ճանաչի նույնիսկ նրա երդմնակալությունից հետո:

Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ