Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ DOWNGRADE ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են, որ կառավարության այսօրվա նիստին քննարկման առարկա է դառնում ռուսական հետազոտական կենտրոններից մեկի գրքում Հայաստանին վերաբերող հատվածը:

Դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Տաջիկստանում կառավարության նիստերին վարչապետները նման ընթացիկ հարց քննարկեին իրենց նույն գրքի իրենց վերաբերող հատվածների առնչությամբ:

Սա անորակ բալագան է, ուրիշ ոչինչ:

Ի դեպ, ռուսաստանցի հայտնի փորձագետ Դմիտրի Տրենինը, ով աշխարհահռչակ ԿԱՌՆԵԳԻ կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի տնօրենն է, այդ գրքի կապակցությամբ իր ռեցենզիայում Հայաստանի մասին գրել է. «Հայկական վերնախավի զգալի մասը Ռուսաստանի նկատմամբ ունի քամահրական և սպառողական վերաբերմունք: Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար այդքան էլ վստահելի դաշնակից չէ: Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, ապա հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը կնվազի, և այդ երկրի հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը կարող է վերանայվել՝ առանց Ռուսաստանի շահերին մեծ վնաս հասցնելու»:

Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ:

Հ.Գ. Հայ-ռուսական հարաբերություններում գրքում թվարկված բոլոր ձեռքբերումները նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն են, բացի Սիրիա զորախումբ ուղարկելուց»։

Հիշեցնենք, որ կառավարության այսօվա նիստում Փաշինյանն ասաց, Ռուսաստանում լույս է տեսել «ռուսաստանի դաշնակիցներ» վերանգրով աշխատություն։ Նա առաջարկեց գիրքը ներկայացնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը՝ ЦАСТ-ը, հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով մի վերլուծություն, որտեղ գնահատում է ՀԱՊԿ անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այնտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ