Последние новости

Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» (ք. Վոլգոգրադ) զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

«Կովկաս» զորավարժությունների նպատակն է ստուգել ռուսական ռազմակայանի ղեկավար կազմի և ռազմական կառավարման մարմինների մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնել զորքերի փոխգործակցության մակարդակը: Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից:

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ներկա կլինի «Կովկաս- 2020» զորավարժությունների հիմնական փուլին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ