Последние новости

ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով և նախապատրաստվում է գործողությունների, իրականությանը չեն համապատասխանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը հերքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նման ապակառուցողական հատարարություններն ակնհայտ ապակայունացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ փոխարենը Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով, ինչին ՀՀ ԶՈւ-ն հետևում է հնարավոր բոլոր միջոցներով:

Ստեփանյանը վստահեցնում է՝ հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում:

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե ըստ Բաքվի ունեցած հետախուզական տվյալների՝ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետությունը զորքեր է կուտակում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ