Последние новости

«Կովկաս-2020»–ի հիմնական փուլն ավարտվեց

«Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվել է «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով, ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները»,–գրել է Ստեփանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ