«Հրապարակ». ՍԴ-ՈՒՄ ՈՒԺԵՐԻ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՎԵՐՋ ՆԱԽԱԳԱՀ ՉԸՆՏՐԵԼ, ԵՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐԱԼԻԶԱՑՎԻ
«Եռօրյա քննարկումներից հետո ՍԴ-ում այդպես էլ չկարողացան նախագահ ընտրել։ Միակ թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին փակ քվեարկությամբ 2 կողմ ձայն է գրանցվել, 3՝ դեմ։ Քվեարկությանը չեն մասնակցել Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, ինչպես նաև Հրայր Թովմասյան-Արևիկ Պետրոսյան զույգերը։ Փաստորեն, իշխանությունը սկզբում Խունդկարյանին խոստանում է ՍԴ նախագահի պաշտոնը, հետո «քցում» նրան։
Պատահական չէ, որ Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված Աշոտ Խաչատրյանը հրաժարվեց պայքարից, որպեսզի իշխանությունը Խունդկարյանին համոզի, որ ամեն ինչ արեցին իր ընտրության համար։ Ինչ զարգացումներ կհաջորդեն տապալված ընտրություններին, դժվար է կանխատեսել, մի բան հստակ է, որ թե՛ հների, թե՛ նորերի շահերն այս հարցում համընկնում են, որ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ։
Ի դեպ, ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել՝ ոչ մեկը չկարողանա համապատասխան ձայներ ստանալ, և դատարանը պարալիզացվի։
Ըստ էության, իշխանությունն իր համառ ջանքերով հասավ նրան, որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց»,-գրում է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-17 19:32
Появились новые кадры досрочного вывода контингента российских миротворцев из Нагорного Карабаха. И публикует российский телеканал "Звезда".
-
2024-04-17 19:28
В Брюсселе была достигнута предварительная договоренность о предоставлении помощи Армении из фонда мира Европейского Союза.
-
2024-04-17 19:25
Глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин отметил, что вывод российских миротворцев из Нагорного Карабаха является логичным следствием признания этой территории частью Азербайджана со стороны премьера Армении Никола Пашиняна.
-
2024-04-17 19:22
Командование иранского Корпуса стражей исламской революции (КСИР) выводит часть офицеров из Сирии из-за угрозы нанесения удара со стороны Израиля, сообщает газета The Wall Street Journal со ссылкой на собственные источники.