Последние новости

Զոհրաբյանը դատի է տվել Թորոսյանին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ և վարչական դատարանում վիճարկում է դիմակ դնելու հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

«Պահանջ` անվավեր ճանաչելու դիմակ կրելու պարտականությունը միայնակ կամ ընտանիքի անդամների հետ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության ժամանակ դիմակ կրելու պարտականության մասով, քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս», –ասված է պահանջում։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում և հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել: Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ), տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ