Последние новости

Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում

Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական գրաֆիկը՝ 2020 թ. հոկտեմբերի 1 – 2021 թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։

Ընկերությունը հայտնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 1 – 2021 թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։

Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը 2016 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Գրուփ» ընկերության և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև կնքված եռակողմ 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է: Հայաստանի ջրամատակարարման համակարգերի Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել գրաֆիկն առաջիկա ամիսների համար: Գրաֆիկը տպագրվում է թերթում, տեղադրվում է ընկերության veolia.am պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցի Veolia armenia էջում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:

Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասի գրաֆիկը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների գրաֆիկի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:

Ընկերության շուրջ 2800 աշխատակիցներ շուրջօրյա ռեժիմով անում են հնարավոր ամեն բան վթարներին արագ արձագանքելու, նոր ջրագծեր ու ջրամբարներ կառուցելու, համակարգի մյուս ինժեներական ենթակառուցվածքներն տեխնիկապես վերազինելու ու այս ճանապարհով բաժանորդներին կայուն ջրամատակարարմամբ և որակյալ ջրով ապահովելու համար, տեղեկացնում է Tert.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Тойво Клаар станет послом Евросоюза в Узбекистане
      2024-04-18 06:04

      Верховный представитель Евросоюза по иностранным делам и политике безопасности Жозеп Боррель выдвинул кандидатуру эстонского дипломата Тойво Клаара на должность главы представительства Евросоюза в Узбекистане. Об этом сообщает Европейская служба внешних связей (ЕСВС).

    • Крылов не исключил вывода российской базы из Армении
      2024-04-18 06:00

      Российский политолог Александр Крылов не исключил начала вывода российской военной базы и пограничников из Армении, если «армянское руководство решит действовать в этом направлении и предпочтет гарантии безопасности от западных государств».

    • Freedom House вновь раскритиковал ГД
      2024-04-18 05:54

      Хотя импичмент мэров является законным механизмом, то, как правящая партия Армении «Гражданский договор» проводит его, сопровождая различными формами давления, шантажа и торговли политическими выгодами, противоречащими интересам местного самоуправления, ставит под сомнение легитимность этих процессов. Такую точку зрения в ежегодном докладе «Nations in Transit 2024» выразила правозащитная организация Freedom House, передает NEWS.am.

    • Хакеры нацелились на российскую военную базу в Армении
      2024-04-18 05:49

      Специалисты по кибербезопасности F.A.C.C.T. (бывшая Group-IB) обнаружили на платформе VirusTotal вредоносный файл, предполагаемой целью атаки которого является 102-я российская военная база в Армении, сообщила пресс-служба компании, передает NEWS.am.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ