Последние новости

ԱՊԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիա

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և կոչ արել վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները:

«ԱՊԿ գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն ամբողջովին անտեսում է ՄԱԿ-ի՝ հակամարտությունների խաղաղ լուծման կոչերը»,-ասվում է Ալմագրոյի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարել ռազմական գործողությունները: Հատկապես նրանք, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: ԱՊՀ գլխավոր քարտուղարը կրկին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի բանակցությունները վերականգնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծել, որ այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի և սկզբունքների վրա, որոնք ամրապնդված են 1975 թվականին Հելսինկիի եզրափակից ակտում»,-հավելել է քարտուղարը՝ նաև կոչ անելով միջազգային գերտերություններին զերծ մնալ ճգնաժամի էսկալացիայի նպատակով զինված հակամարտությանը մջամտելուց:

«Մենք լիովին սատարում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Ինչպես նաև անկեղծ ցավակցություն ենք հայտնում ադրբեջանական և հայկական ուժերի միջև դաժան բախումների հետևանքով զոհերի ընտանիքներին»,-ամփոփել է Ալմագրոն, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ