Последние новости

Արծրուն Հովհաննիսյան․ Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում։ Լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե մասսայական տարհանում է իրականացվում։

Նշենք, որ մեծ թվով մարդիկ են սոցցանցերում պատրաստակամություն հայտնել իրենց տներում, հյուրատներում հյուրընկալել Արցախից ընտանիքների։

«Արցախից բնակիչներին հյուրընկալելու անհրաժեշտություն այս պահին չկա, քանի որ մասսայական տարհանում հասկացություն չկա»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` եթե նման անհրաժեշտություն լինի, ապա ՀՀ կառավարությունը, գերատեսչությունները կասեն` ինչքան հյուրատուն է պետք, ինչքան տուն։

Արցախի օպերատիվ շտաբից նույնպես Sputnik Արմենիայի հետ զրույցում մասսայական տարհանման լուրերը հերքել էին` նշելով, որ նման հրահանգ չկա։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմն ունի 200 վիրավոր։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ