Последние новости

Հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք ենք խոցել

Հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր ժամը 07:55-ի սահմաններում Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,–գրել է նա։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան հակառակորդը հրետանի էր կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա։ Մեկ զոհ և վիրավորներ ունեինք քաղաքացիական բնակչության շրջանում։ Կարճ ժամանակ անց հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքերը փորձել էին հետախուզություն իրականացնել ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, բայց ձախողվել էին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ