Последние новости

Մոսկվան դեռ չի տեսնում երկխոսության պատրաստակամություն Երևանի և Բաքվի կողմից

Մոսկվան հույս ունի, որ Մինսկի խմբի առաջնորդների հայտարարությունը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կազդի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերի վրա: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ին կից Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մինսկի խումբը պատրաստ է նպաստել բանակցություններին, սակայն երխոսության կարևոր պայմանը կողմերի պատրաստակամությունն է: Ցավոք, դեռևս մենք լսում ենք որոշակի հայտարարություններ, որոնք վկայում ենք, որ դա դեռ չկա»,-ասել է նա: «Հույս ունենք, որ Մինսկի խմբի նախագահի հայտարարությունը կփոխի իրավիճակը»,-հավելել է դիվանագետը:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններն առաջացնում են լուրջ մտավախություններ Մոսկվայի մոտ, քանի որ Ռուսաստանն ունի առանձնահատուկ հարաբերություններ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ, հայտարարել է Նեբենզյա: «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն առաջացնում է լուրջ մտավախություններ, և գլխավորապես այն պատճառով, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը մեզ համար օտար երկրներ չեն: Նրանք մեզ համար օտար ժողովուրդներ չեն»,-ասել է Նեբենզյան: «Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք այդ երկրների հետ»,-հավելել է նա:

Նեբենզյան նաև հերքել է պնդումները, որ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին: «Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Սակայն դա չի նշանակում, որ մենք մյուս կողմից ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք սատարում ենք արդար կարգավորումը, մենք սատարում ենք հրադադարը, մենք սատարում ենք ռազմական գործողությունների դադարեցումը»,-նշել է նա:

«Մենք ցանկանում ենք, որ երկու պետություններն էլ դադարեն էսկալացիան»,-հավելել է Նեբենզյան, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ