«Ժողովուրդ». ՄԻԽԱՅԻԼ ԽՈԴԱՐՅԵՆՈԿ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 6 ՕՐՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ
Ադրբեջանական բանակը 6 օրում չի կատարել իր առաջադրանքներից որևէ մեկը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյենոկը:
«Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրավորել, կազմակերպել և սկսել է իրականացնել հարձակողական ծրագիր: Եկեք նայենք՝ վեց օրը շատ է, թե քիչ: Եթե հաշվի առնենք, որ երեք օրում Կարմիր բանակը վերցրել է Կենիգսբերգը, ապա վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել անգամ օրվա առաջադրանքները:
Ոչ մի ցուցադրելի արդյունք չկա, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, և, հետևաբար, ոչ մի առաջադրանք չի կատարվել», – թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել նա: Ավելին, ռազմական փորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական պաշարները ևս սպառվում են, և 2-3 օր անց իրավիճակը կթեթևանա սահմանին:
«Պատերազմել և հասնել արդյունքի արագ է պետք: Եթե չես կարողացել արագ արդյունքի հասնել երկու օրում, ապա հետագայում էլ չես կարող», – նկատում է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն ինտենսիվորեն սկսել է ռազմական գործողություններն Արցախի Հանրապետության, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ: Վերջին երկու օրերին ինտենսիվ են դարձել գործողությունները նաև Հայաստանի նկատմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 10:50
Накануне полицейские подвергли приводу около десятка граждан на участке дороги, ведущей от Айрума к КПП «Баграташен», который перекрыли жители приграничных сел, протестуя против начавшегося в Тавуше процесса демаркации границы и требуя от властей Армении не идти на односторонние уступки в пользу Азербайджана.
-
2024-04-24 10:48
Пришло время предпринять шаги по предотвращению в будущем повторения геноцида, заявил в своем призыве ко всему миру со-основатель гуманитарной инициативы «Аврора» Нубар Афеян в связи с 109-й годовщиной Геноцида армян в Османской империи.
-
2024-04-24 10:47
Дорога, ведущая из Киранца в Грузию, и ночью была перекрытой. Граждане уже пятый день ночуют здесь.
-
2024-04-24 10:33
В послании третьего президента Армении Сержа Саргсяна по случаю Дня памяти жертв Геноцида армян отмечается: