Последние новости

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. առաջնագծից պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում ասում է զինվորներից մեկը, որը խոսում և անցնում է գործի` թշնամուն հակահարված է պետք տալ։

 


«Երեկ գիշերվանից վերցրած դիրքերը հետ ենք բերել։ Որ տեսնում ենք առաջ ենք ընկնում` լավ է, էլի»,–ասում է մեկ ուրիշ զինծառայող։

Ժպիտը դեմքներին զինվորները վստահեցնում են, որ լավ է լինելու, իրար մասին հոգ են տանում ու հորդորում չշտապել կրակելիս. «Հանգիստ, հանգիստ»։

Ապաստարաններից մեկում գտնվող կինն ասում է, որ իր մինուճար որդին էլ է կռվում։ Կինն ասում է, որ զինվորները պետք է իրենց մասին մտածեն և ուժեղ լինեն։

Մեկ այլ զինվոր էլ ասում է, որ այս հողի համար շատ արյուն է թափվել և ինչպես կա` ազատության մեջ, այնպես էլ պահելու են Արցախը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ