Последние новости

ՀՀ ԱԳՆ. Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է

Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի հաղորմամբ, այս մասին ասված է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

«Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին: Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»,-ասված է հայտարարությունում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ