Последние новости

Տոնոյան. ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածքը դեռևս չի հրետակոծվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով, երևի թե, խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը՝ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին։

«Մասնավորապես, արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործվելով ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Եվ եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող մասնագետները դրա եզրակացությունն անեն», - ասել է Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն չի օգտագործվել դեռևս։

«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտն ու այլ բնակավայրերը մարտական գործողությունների համար թույլատրելի վայր է, մեր պաշտպանական բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի», - հայտարարեց Դավիթ Տոնոյանը, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ