ՀՀ ՊՆ․ Ալիևը չի տիրապետում իրավիճակին կամ իրեն սխալ են զեկուցում
Մենք ունենք հիմնավոր կասկածներ ենթադրելու, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիայի ապատեղեկատվության տիրույթում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Փաստացի, երկրի գերագույն գխավոր հրանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են իրեն զեկուցում, այսինքն՝ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա։ Այդ կեղծ ինֆորմացիան փորձում է օգտագործել և զուգահեռ ոգևորվում է կեղծ ինֆորմացիայից և սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են նույնիսկ տեսանյութերով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ եթե Իլհամ Ալիևը վստահ է, որ Մատաղիսը գրավել են՝ ինչո՞ւ չի այցելում այնտեղ.
«Երեկ և այսօր մարտական գործողություններն աչքի ընկան ակտիվ և լայնածավալ ապատեղեկատվությամբ, որը տարածում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարությունը, Հանրապետության նախագահն ու իր ընտանիքի անդամները։ Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավելու կապակցությամբ, թվարկում էին մյուս փոքր բնակավայրերը, որոնք հարակից են Մատաղիսին։ Այսօր հրապարակեցինք տեսանյութ, որը հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական Զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ։ Այսօր էլ շարունակվեց նույն ապատեղեկատվությունը, ըստ որում «Թվիթերի» տեքստերը զուգահեռ փոխելով, կապված Ջաբրայիլի գրավման հետ, ինչը ևս ապատեղեկատվություն էր»։
Անդրադառնալով Ալիևի արած այն հայտարարությանը, թե Փաշինյանը հայկական զորքը Արցախից դուրս բերելու գրաֆիկ պետք է ներկայացնի՝ Հովհաննիսյանն ասաց. «Նա առաջին հերթին թող փորձի իրեն հիմարացնելու և իր կառավարման համակարգը վերականգնելու խնդիրներով զբաղվի։ Մնացածի մասով բարբաջանքները վաղուց լսել ենք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 19:39
Скончался один из неравнодушных прохожих, который помогал спасать людей из «Крокуса». Карен Енгибарян надышался угарным газом и подхватил сильную простуду – потому что отдал свою куртку пострадавшему, сообщает Mash.ru.
-
2024-03-29 19:34
Взаимная торговля стран СНГ за последние 8 лет выросла более чем вдвое – с $56,7 млрд до $118,7 млрд. Об этом заявил председатель экономсовета СНГ, вице-премьер РФ Алексей Оверчук в ходе пленарной сессии Международного экономического форума государств-участниц СНГ.
-
2024-03-29 19:32
Против руководителя общественной организации "Альтернатива", члена блока "Айастан" Нарека Манташяна выдвинуто новое обвинение.
-
2024-03-29 19:24
Начиная с 2018 года, власть Никола Пашиняна представляет собой гораздо большую угрозу для армянской государственности, чем какое-либо иное лицо или политическая сила. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am руководитель фракции «Справедливость» НС Арцаха Давид Галстян.