Последние новости

ԱՊԼ. Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա Անկարայի համար

Կովկասում և Միջերկրական ծովում տարածաշրջանային լարվածությունն ուժգնացնելու գործում Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա երկրի համար, հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը, հաղորդում է Arab News-ը:

«Թուրքիան բախվում է բազմաթիվ տարաձայնությունների տարածաշրջանում գերտերությունների հետ, որոնք լավ ավարտ չեն ունենա Թուրքիայի և դրա ղեկավարության համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին: Էրդողանը նաև միջամտել է Կովկասի գործերին Հայաստանի և Ադրբեջանի միջև, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, ու հարձակվել արևելյան Միջերկրական ծովի գազային գորտիներին, ինչը ստիպել է այնպիսի մեծ և ազդեցիկ երկրին, ինպես Ֆրանսիան է, ուղարկել կործանիչներ և ավիակիր դեպի Կիպրոս: Անգամ Իտալիան, որն ընդունել է բազմաթիվ թուրքական դիրքորոշումներ, նահանջել է դեպի Ֆրանսիան: Այժմ բոլորն ասում են Էրդողանին, որ նրա գործողությունները կպատժվեն»,-նշել է Աբուլ Գեյթը:

«Ինձ զայրացնում է, որ սիրիացիներն օգտագործվում են որպես վարձկաններ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից տարվող պայքարում… Շատ տխուր է, որ սիրիացի վարձկաններն օգտագործվում են Էրդողանի կողմից Թուրքիայի հետ կապ չունեցող գործերում»,-ասել է Աբուլ Գեյթը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ