Последние новости

«Հայաստան» հիմնադրամ. Սա արդեն համազգային դրամահավաք չի, սա համահայկական շարժում է

Սա արդեն համազգային դրամահավաք չի, այս դրամահավաքը վերածվել է համազգային, համահայկական գլոբալ մեծ շարժման, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Աշխարհում չկա այդպիսի փոքր կամ մեծ համայնք, որը չի մասնակցում այս ամենին։ Մեր գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների հեռախոսները չեն դադարում զանգերից և այցերից։ Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք, այս գումարները մեր թիկունքի ամրապնդման համար են, այս գումարները մեր հաղթանակի համար են», - ասաց Հայկակ Արշամյանը։

Նա նշեց, որ հիմնադրամի հաշվեհամարներին եկած գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ։ Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման համար, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ