Последние новости

Որոշ ուղղություններում պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ում կատարած գրառմամբ հայտնում է, որ առաջնագծի որոշ ուղղություններում պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը։

«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի խուսափի ավելորդ զոհերից և ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին»,– գրել է Պողոսյանը։

Խոսնակը նաև հայտնում է, որ բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։

«Որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,– գրում է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել է, որ զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումներն այս փուլում ոչինչ չեն որոշում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ