«Թալիշստան». Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի
Մենք չափազանց մտահոգված ենք թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության համակարգված ջանքերով, թալիշների մեծ թվով զոհերով և, մեր նահատակներին օգտագործելով, հայերի նկատմամբ ատելություն սերմանելուն ուղղված ջանքերով: Նման հայտարարություն է տարածվել Facebook սոցիալական ցանցի «Թալիշստան» էջում։
Գրառման մեջ ակտիվիստները նշել են, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև նախորդ շաբաթ սկսված հակամարտությունը ծանր կորուստներ է պատճառել երկու կողմերին: Մենք, որպես թալիշ ակտիվիստներ, ցավակցում ենք երկու կողմերի զոհերի համար, որոնք ոչնչում մեղավոր չեն:
Նրանք գրել են, որ, պաշտպանելով Կովկասի ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը, հարգում են միջազգային նորմերը` կապված իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքի հետ:
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար։ Մենք չափազանց մտահոգ ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշներին մարտի դաշտ ուղարկելու քայլերով, թալիշների շրջանում զոհերով և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ջանքերով:
Թալիշների մեծ մասը դժգոհ է այս իրավիճակից: Մի կողմից, Ադրբեջանի կառավարությունը ճնշում է խոսքի ազատության ցանկացած դրսևում երկրում: Մյուս կողմից, դա շահարկվում է կառավարության հետ սերտ կապեր ունեցողների կողմից` ցույց տալու, որ թալիշների մեջ ատելություն կա հայերի նկատմամբ:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերջապես վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։
Մենք կոչ ենք անում թալիշներին չտրվել ատելության քարոզչությանը: Մենք նրանց կոչ ենք անում խուսափել բախումներին մասնակցելուց: Մեր պատմության ընթացքում երբևէ հակառակորդ չենք եղել որևէ ժողովրդի և կշարունակենք այս ճանապարհը»,-նշել են նրանք իրենց հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.