Последние новости

Սերգեյ Նարիշկին. Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նառիշկինն այսօր ասել է, որ «ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները մեկնում են ԼՂ հակամարտության գոտի»:

ԱՀԾ-ն այսօր տարածել է Նառիշկինի հայտարարությունը, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

«ԱՀԾ տեղեկատվության համաձայն, հակամարտության գոտի ակտիվորեն մեկնում են Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ: Նրանք ներկայացնում են «Ջեբհատ ան-Նուսրան», «Ֆիրքատ ալ-Ամզա», «Սուլթան Մուրադ» խմբավորումները», - ասել է Նառիշկինը:

Նա ընդգծել է, որ խոսքը «հարյուրավոր և նույնիսկ հազարավոր» արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել նոր պատերազմում, տեղեկացնում է Mediamax.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ