Foreign Policy-ն զինյալների մասնակցության նոր ապացույցներ է ներկայացրել
Ամերիկյան Foreign Policy ամսագրի կայքում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղում կռվող Թուրքիայի պրոքսի բանակը բաղկացած է սիրիացիներից»:
«Հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան ավելի քան 50 սիրիացիների մարմիններ, որոնք սպանվել էին իրենց հայրենիքի սահմաններից հեռու փոթորկող հակամարտությունում, վերադարձվել էին Սիրիա հուղարկավորության համար: Այս բոլոր մարդիկ ռազմական խմբավորումների անդամներ էին, որոնք մինչ այդ կռվում էին Սիրիայի հյուսիսում, հետո՝ Լիբիայում, իսկ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում, և նրանք դա անում էին Թուրքիայի հրամանով», - ասվում է հոդվածում:
«Սիրիայի ազգային բանակի (ընդդիմադիր խմբավորումների խումբ, որին աջակցում է Թուրքիան) աղբյուրները վկայում են, որ մոտավորապես 1500 սիրիացի արդեն տեղափոխվել է Հարավային Կովկասի Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջան: Առաջին զինյալները տեղափոխվել էին Թուրքիայի հարավ սեպտեմբերի վերջին: Այնտեղից նրանք ինքնաթիռով Գազիանթեփից ուղարկվել են Անկարա, իսկ սեպտեմբերի 25-ին՝ Ադրբեջան: Ինչպես հաղորդում են աղբյուրները, Սիրիայի ազգային բանակի զինյալների հրամանատարները ժամանել էին ավելի վաղ՝ տեղանքի առանձնահատկություններն ուսումնասիրելու և ադրբեջանական բանակի հետ ուժերի բաշխումը համաձայնեցնելու համար:
Սակայն շատերն ափսոսում են իրենց ընտրության համար, հատկապես հիմա, երբ 55 սիրիացի վարձկաններ զոհվել են շատ ավելի դաժան մարտերում, քան իրենց խոստացվել էր: Զինյալները, որոնց նախկինում խոստացել են, որ իրենք հիմնականում գտնվելու են պահակակետերում, դարձան դաժան մարտերի մասնակիցներ, իսկ Ադրբեջանի կանոնավոր զորքերը փաստացի ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում նրանց», - ասվում է հոդվածում:
«Դիակների ժամանումը Սիրիա մռայլլ շողք գցեց այն տեղերի վրա, որոնք արդեն իսկ պարուրված էին սգով: Սիրիական Աֆրինում Սիրիական ազգային բանակի մի զինյալ ասել էր, որ մահացածների մարմինների ժամանումը «ողբերգական օր դարձավ, որի նմանը Հալեպի մերձակա տարածքները դեռևս չէին տեսել», - գրել է հոդվածի հեղինակ Լիզ Քուկմանը, տեղեկացնում է Mediamax.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 19:27
Причина нынешней хрупкости безопасности и угрожающей риторики связана с дисбалансом сил в регионе. Мы твердо убеждены, что в регионе Южного Кавказа должен быть установлен баланс сил. Об этом во время международного экспертного форума «Воротан» 19 апреля заявил Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Мехди Собхани.
-
2024-04-19 19:13
Опубликованный азербайджанскими СМИ документ касательно трехсторонней встречи Армения-ЕС-США в Брюсселе 5 апреля не имеет ничего общего с реальностью, заявил спикер Службы внешних связей и политики безопасности ЕС Питер Стано.
-
2024-04-19 19:10
Начавшийся несколько дней назад процесс вывода российских миротворческих войск с оккупированной Азербайджаном территории Арцаха вызывает тревогу 150 000 арцахцев, которые несколько месяцев назад под реальной угрозой геноцида были вынуждены покинуть свою Родину. Об этом говорится в заявлении, распространенном тремя фракциями парламента Арцаха.
-
2024-04-19 19:10
Главы МИД стран G7 на встрече в Италии выступили с заявлением в адрес Армении и Азербайджана с призывом сохранять полную приверженность мирному процессу.