Հայաստանը շարունակում է ՄԻԵԴ-ին տեղեկացնել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից խախտումների մասին
Հայաստանն ամենօրյա ռեժիմով շարունակում է ՄԻԵԴ-ին տեղեկացնել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հարցերով կոնվենցիայի խախտումների մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ: Թուրքիայի նկատմամբ նմանատիպ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել հոկտեմբերի 4-ին:
Հաջորդ քայլը կարող է լինել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քննարկմանը հարցը փոխանցելը: Կիրակոսյանը նաև հայտնեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հիմնական բողոքը դեռևս չի ներկայացվել: Նրա խոսքով՝ եթե ՄԻԵԴ-ը հետագայում ընդունի Թուրքիայի դեմ որոշումը, ապա այն կարող են օգտագործել նաև այլ երկրներ:
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախն իրենց անվտանգության ապահովման համար ՄԻԵԴ որոշման կարիքը չունեն: «Հայաստանն ու Արցախը լիարժեք իրավունք ունեն՝ չեզոքացնելու արտաքին ագրեսիան: Դա էքզիստենցիալ սպառնալիք է»,-նշեց Կիրակոսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.