Բաքուն դեմ է խաղաղապահների տեղակայմանը
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը, Բաքուն նման մտադրություն չի հայտնել, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գեներալ-մայոր Հուսեյին Մահմուդովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Խաղաղապահների մասով կցանկանայի պատասխանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը։ Խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է երկու կողմի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նման մտադրություններ չի հնչեցրել»,- ասել է նա։
Հոկտեմբերի 4-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խաղաղապահների հարցը պետք է քննարկվի կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.