Последние новости

Ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Զինուժ» մեդիան տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի դերասանը տեսանյութերից մեկում լրագրողի դերում փախչում իբր հայկական կողմի հրետակոծումից, մյուսում էլ արդեն ադրբեջանցի զինվորի կերպարով մտնում իբր թե արցախյան գյուղերից մեկն ու զրուցում իբր թե հայ կնոջ հետ:

 



«Շարունակելով շառաչյուն ապտակներ ստանալ ռազմաճակատում՝ հակառակորդը հիմնական շեշտը փորձում է դնել կեղծ քարոզչության վրա։ Բայց այս «ուղղությամբ» նույնպես ադրբեջանական «մասնագետների» գործունեությունը, մեղմ ասած, բավարար մակարդակի վրա չէ։ Ադրբեջանական քարոզչամեքենան չի զլանում նույնիսկ այնպիսի կեղծիքներից, որոնք ցանկացած բանական մարդու մոտ կարող են ծիծաղ առաջացնել։

Մասնավորապես՝ այդ երկիրը թատերականացված բեմադրություններ է կազմակերպում, որտեղ ցածրակարգ դերասանները մեկ՝ «հայկական հրթիռակոծությունից պատսպարվող» լրագրող են, մեկ այլ դեպքում՝ «ազատագրված բնակավայր մտնող ու բնակիչներին խաղաղություն բերող» զինվորականներ։ Բայց այդ երկրի քարոզչամեքենան այնքան ողորմելի վիճակում է, որ չի զլանում տարբեր դերերի համար գոնե տարբեր դերասաններ ընտրել՝ հայտնվելով այսպիսի կազուսային իրավիճակներում»,- ռեպորտաժին կից նշում է ՊՆ-ն, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ