Последние новости

ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։

Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը։

Նման որոշման պատճառները չեն նշվում։

Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ՀՀ նախագահի 2020թ.–ի հունիսի 8–ի հրամանագրով, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ