Последние новости

Մայր Աթոռ. Ղազանչեցոցի հրթիռակոծումը ծայրահեղ կրոնական անհանդուրժողականություն է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծությունն ու հռթիռակոծումն ուղղված ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրերին, Ստեփանակերտին, Շուշիին և այլ քաղաքներին, որը խլել է անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։

«Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտում է Ղազանչեցոցի հրթիռակոծումը և եղածը դիտարկում որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռը կոչ է արել եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային պահպանման։

Մայր Աթոռը հիշեցնում է, որ հավատավորների կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումն ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ