Последние новости

Արման Սաղաթելյանը պատմում է, թե ինչպես են փլատակների տակից դուրս բերել լրագրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդման հեղինակ Արման Սաղաթելյանը WarGonzo Telegram-ալիքին պատմել է Շուշիի հրթիռակոծման ժամանակ ռուս լրագրողների՝ Յուրի Կատյոնոկի և նրա ընկերոջ Լևոն Արզանովի վիրավորման մասին և թե ինչպես է «ԱրմՆյուզի» նկարահանող խումբը օգնել նրանց դուրս գալ փլատակներից:

 

«Երբ լուր ստացանք, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա հարված է եղել, մեր նկարահանող խումբը մեկնել է դեպքի վայր՝ տեղում նկարահանելու իրավիճակը: Ճանապարհին հայտնաբերել էինք «Սմերչ»-ի հետքեր տներից մեկի մոտ, այնուհետև անօդաչուների թռիչքներ էին տեղի ունենում մեր գլխավերևում, և մենք ուշացանք: Եվ երբ հասանք դեպքի վայր, ականատես եղանք, թե ինչպես է արկն ընկել եկեղեցու վրա: Վիրավորներից մեկին արդեն դուրս էին բերել, մեկը ոտքի վրա էր, սակայն ցնցման մեջ էր: Մեզ ասացին, որ ինչ-որ մեկը մնացել է ներսում: Ներս մտնելով՝ տեսանք կիսավեր տարածքը, որտեղ ամեն ինչ փոշով էր ծածկված և դժվար էր ինչ-որ բան տարբերակել: Այնտեղ գտանք երրորդ վիրավորին, արագ տեղավորեցինք մեքենայում և ուղարկեցինք հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրանց վիճակը կայուն է, մեկի վիճակը ծանր է»,- ներկայացրել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Blognews.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ