Последние новости

«Ո՛Չ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ»

Այս կարգախոսով ակցիա են նախաձեռնել հայկական «Նոր Զովք», «Երևան Սիթի», «ՍԱՍ» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը, որի շրջանակներում որոշել են դադարեցնել թուրքական արտադրության ապրանքների վաճառքը:

«ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում «Երեվան Սիթի»-ի մամլո ծառայության ղեկավար Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին իրենց առևտրային կետերում թուրքական ապրանքներ չկան և այլևս չեն լինելու: «Առ այսօր մենք վաճառել ենք թուրքական կենցաղային իրեր, իսկ սննդամթերք արդեն վաղուց չի ներկրվում Հայաստան,- ասաց Հ.Հովհաննիսյանը:- Մենք զգուշացրել ենք մատակարարներին, որ Թուրքիայից ներկրված ոչինչ չենք վերցնելու։ Սա քայլ է ի աջակցություն ոչ միայն մեր զինվորների, այլև հայրենի արտադրողի։ Մեր ուժը միասնության և համախմբվածության մեջ է»։

«Մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին՝ նույնպես միանալ ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից», - հայտարարեցին «Նոր Զովքի» մամլո ծառայությունում: Ակցիային միացած MG սուպերմարկետների ցանցում ընդգծեցին, որ իրենք թուրքական ապրանքներ ստանում են հայ ներկրողներից, սակայն առկա պաշարների սպառվելուց հետո նոր խմբաքանակներ չեն վաճառվի ցանցում: «Ծիրանը» նույնպես կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի այդպիսով չհարստացնենք թշնամուն։ Թուրքիայից մենք ներկրում ենք մոտ 120 անգամ ավելի շատ ապրանք, քան արտահանում։ Բանն այն է, որ թուրքական միջին որակի արտադրանքը մեծ պահանջարկ ունի, քանի որ մատչելի է գնային առումով։

«Հայաստանում նույնպիսի ապրանքներ արտադրելը բարդ չէ, մենք կարող ենք այդ ապրանքատեսակների նմանօրինակն ունենալ այստեղ,- ասաց Հայաստանի Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:- Այսօր թուրքական արտադրանքից օգտվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում։ Փոխարինման խնդիրն այն է, թե կկարողանա՞ արդյոք արտադրության մեջ ներդրում կատարած հայ ձեռներեցն իրացնել իր արտադրանքը նույն ծավալով։ Մեր ներքին շուկան շատ փոքր է, այն պետք է ընդլայնել»։

Առևտրի տարբեր կետերի մուտքի մոտ տեղի ունեցած զրույցներում երևանցիները լիովին աջակցում էին ակցիային և կոչ անում տոնավաճառներին ու առևտրային այլ կետերին դիմել նույնպիսի քայլի:

«Ես վաղուց թուրքական ոչ մի բան չեմ գնում, - ասաց ԵՊՀ դասախոս Սուսաննա Մանասյանը:- Տոնավաճառներում, ցավոք, հագուստը հիմնականում թուրքական արտադրության է։ Անհրաժեշտ է դադարեցնել դրա ներկրումը։ Շատ տեղեր կան, որտեղից կարելի է հագուստ ու կոշիկ բերել։ Իսկ ավելի լավ է ինքներս արտադրենք։ Հիշեք, թե ինչ որակյալ կոշիկ էին կարում Հայաստանում խորհրդային տարիներին»։

«Հայաստանն իսկապես պետք է հրաժարվի թուրքական ապրանքներից, քանի որ ստեղծված իրողության պայմաններում դա պատվի հարց է,- համարում է տնտեսագիտական գիտությունների թեկնածու Պետրոս Ռագանյանը:- Սակայն այդ ամենը պետք է արվի գրագետ և փուլ առ փուլ. ոչ ի վնաս տեղական բիզնեսի, որը կախված է այդ շուկայից»։

«Մենք պետք է հրաժարվենք ոչ միայն թուրքական արտադրանքից,- հայտարարեց բժիշկ Քրիստինե Հայրապետյանը:- Երբեք չեմ հասկացել թուրքական հանգստավայրեր մեկնող մարդկանց։ Մի՞թե պարզ չէ, որ իրենք համալրում են ֆաշիստական հանցավոր պետության գանձարանը։ Ես նույնիսկ չեմ ուզում գնալ Արևմտյան Հայաստան, թեև իմ նախնիները Վանից են։ Իսկ հիմա Թուրքիայում հանգստանալն անբարո է և հավասարազոր դավաճանության»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВИТРАЖИ – ОТ РИМСКИХ ДО ТИФЛИССКИХ
    2025-07-19 11:01

    Историки не могут назвать точный период возникновения витражей. Следы создания картин из цветного стекла были найдены в древних культурах, таких, как Рим, Византия, Китай и повсеместно в средние века.

  • ЖАРА ПРИШЛА, А МЫ ПРОСТУДИЛИСЬ. ПОЧЕМУ?
    2025-07-18 09:38

    Считается, что простуды должны отступить вместе с холодами. Но не тут-то было. Летом наиболее распространены кишечные и респираторные вирусные инфекции. К ним относятся ротавирусная, норовирусная, энтеровирусная инфекции, а также вирусы гриппа, парагриппа, риновирусы и аденовирусы. Врач-инфекционист Мгер МНАЦАКАНЯН перечислил корр. "ГА" главные факторы риска. С приходом жары кондиционеры становятся чуть ли не главным другом офисного работника и автомобилиста. Но, желая поскорее охладиться после дневного зноя, мы "перебарщиваем" с температурой.

  • УРАРТСКОЕ НАСЛЕДИЕ, ХРАМ ГАРНИ И "СИМФОНИЯ КАМНЕЙ" – В ПРЕДВАРИТЕЛЬНОМ СПИСКЕ ЮНЕСКО
    2025-07-16 10:28

    Как сообщает пресс-служба Министерства образования, науки, культуры и спорта РА, соответствующие заявки Армении были обсуждены и одобрены на проходящей в Париже 47-й сессии Комитета по всемирному наследию ЮНЕСКО.

  • ГЕНЕТИКИ ВЫЯВИЛИ МУЖЧИН АРМЯНСКОГО ПРОИСХОЖДЕНИЯ В СРЕДНЕВЕКОВОМ БОЛГАРЕ
    2025-07-15 09:49

    Палеогенетики секвенировали ДНК трех человек, похороненных у стен средневекового Болгара в XIV веке нашей эры. Ученые определили, что останки принадлежали двум мужчинам и одной женщине. Первые двое оказались генетически близки к армянам, в то время как женщина относилась к популяции, близкой к местным финно-угорским народам. Результаты исследования опубликованы в Вавиловском журнале генетики и селекции. В беседе с корр."ГА" кандидат исторических наук, профессор ЕГУ Аристакес МАРТИРОСЯН отметил, что в юго-западной части Татарстана находятся остатки древнего и средневекового города Болгар (Булгар), основанного не позднее X века нашей эры. На протяжении своей истории этот город играл важную роль в качестве административного и торгово-ремесленного центра сначала Волжско-Камской Булгарии, а затем и Золотой Орды, причем и в том, и в другом государстве Болгар некоторое время выступал в качестве столицы.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ