Последние новости

«Սատկացնել զուգարանում» և Շուշիի եկեղեցին. Ադրբեջանցի քաղաքագետը սկանդալ է առաջացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանցի քաղաքագետ, ՏԱՍՍ–ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապերի բաժնի ղեկավար Սաադատ Կադիրովան «Ռոսիա 24»–ի եթերում, խոսելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական ԶՈՒ–ի հարձակման մասին, մեջբերել է Վլադիմիր Պուտինի հայտնի արտահայտությունը. «Սատկացնել զուգարանում»։ ՌԴ նախագահն այս արտահայտությունը մի քանի տարի առաջ ասել է ահաբեկիչների հետ պայքարի համատեքստում։

 


«Հայկական կողմն ասում է, որ զինվորները մտել են եկեղեցի` աղոթելու։ Հիմա, որքանով հասկանում եմ, օգտագործվում է քրիստոնեության կրոնական թեման։ Դուք ինձ կներեք` կա Պուտինի հայտնի արտահայտությունը. «Սատկացնել զուգարանում»։ Ադրբեջանի համար նրանք օկուպանտներ են, և որտեղ էլ որ լինեն, նրանց պետք է հետապնդել», – հայտարարել է Կադիրովան։

Այս համեմատությունն առաջացրել է ինչպես հաղորդավար Վլադիմիր Սոպովյովի, այնպես էլ հաղորդման մնացած մասնակիցների վրդովմունքը, բացառությամբ ադրբեջանցի փորձագետի։

Արձագանքելով Կադիրովայի ռեպլիկին` Սոլովյովն ընդգծել է, որ անընդունելի է եկեղեցին համեմատել զուգարանի հետ ու նշել է, որ Շուշիում գտնվող մարդիկ օկուպանտներ չեն։

«Դուք ընդհանրապես հասկանու՞մ եք` ինչ եք ասում», – հարցրել է լրագրող, Մոսկվայի պետական համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տերտյակովը։

«Հույս ունեմ, որ սա եթեր կհեռարձակվի», – հայտարարել է քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Դմիտրի Եֆստավևը։

Հաղորդման մասնակիցների վրդովմունքին աջակցել են նաև օգտատերերն իրենց մեկնաբանություններում, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ