ԱՀ ԱԳՆ. Ալիևի վերջին հայտարարությունները ցինիզմի բարձրագույն դրսևորում են
Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ:
Նախ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ:
Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը: Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, որի ընթացքում ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում էր քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, այդ թվում՝ կասետային զինամթերք, Բաքվի նման պնդումները պարզապես սին ու անիմաստ բառակույտ են դառնում:
Երկրորդ՝ սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը և հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրել է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում:
Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք կա՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 09:41
Жители Баганиса перекрыли межгосударственную дорогу, так как не согласны с односторонней сдаче территории Азербайджану, в результате чего Баганис окажется в опасности. Об этом в соцсетях сообщил 19 апреля журналист Воскан Саргсян.
-
2024-04-20 09:38
Спутниковые снимки от 4 апреля свидетельствуют о полном уничтожении кладбища у собора Сурб Казанчецоц в Шуши. Об этом сообщает организация Caucasus Heritage Watch в соцсети X.
-
2024-04-20 09:36
Жители нескольких приграничных сел Тавушской области Армении вчера поздно вечером перекрывшие трассу Ереван-Тбилиси (на участке между Иджеваном и Ноемберяном), требовали встречи с губернатором области Айком Галумяном. Об этом сообщил Sputnik Армения один из участников акции.
-
2024-04-20 09:34
Отношения между Арменией и Россией "находятся не на самой высокой точке", сказал глава МИД РА Арарат Мирзоян в интервью изданию «Arab News».