Последние новости

Փաշինյան․ Մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբեք

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի այսօրվա նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար ժամանակներում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով բոլոր տեսակի ժամանակակից զենքերի օգտագործմամբ մարտերը չեն դադարում: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ կան, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ չնայած բոլոր դժվարություններին, մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբեք և վճռական է մինչև վերջ կանգնելու և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը:

«Հատկապես կցանկանայի շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվար պահին Հայաստան ժամանելու համար: Սա հատկապես արժեքավոր է մեզ համար», - ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ