Последние новости

Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը:

Այս պահին ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետ լինելու է համատեղ լուսանկար:

Դրանից հետո նախատեսված է նեղ կազմով փակ նիստ, որին հաջորդելու է ընդլայնված կազմով բաց նիստը:

Նիստի ավարտից հետո լինելու է հայտարարություն մամուլի համար:

Հիշեցնենք, որ Ղրղըզստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցում այսօրվա նիստին:

«Հանրապետության ներսում առաջացած հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով մեր ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երևանում»,- ավելի վաղ հայտնել էր երկրի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նշենք նաև, որ ավելի վաղ Ռուսաստանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունից հայտնի էր դարձել, որ հանդիպմանը ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միության գործունեության արդիական հարցերը, այդ թվում և մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, միջսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորումը, ինչպես նաև միության ակտերի իրականացման ընթացքը:

«Հատուկ ուշադրություն կհատկացվի միության անդամ երկրներում սանիտարահամաճարակային իրավիճակին և կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր ծրագրի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ