Последние новости

Բադասյանը գիտի` ովքեր և ինչու են իր պաշտոնանկության մասին լուրեր տարածում

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր պաշտոնանկության մասին լուրերը հերյուրանք են։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից էլ չկա հրաժարականի պահանջ, ինչպես լուրեր էին շրջանառվում ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի դեպքում։ Ի պատասխան Բադասյանը նշեց, որ պետք չէ նման սադրանքներին տրվել։

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և Ռուսաստանի հետ բացառապես ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ ունենք»,–ասաց նախարարը, տեղեկացնում է Sputnik Armenia։

Բադասյանի խոսքով`լուրերը, թե Մոսկվայի կողմից պահանջ է դրվում որևէ կառույցի ղեկավարին հանելու, անպատասխանատու մարդկանց կողմից են տարածվում և խայծ են այն կառույցների կողմից, որոնք ուզում են` երկրում մթնոլորտը փոխվի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ