Последние новости

Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կաջակցի որոշումներին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հրադադարի հաստատումը կարևոր քայլ է իրավիճակի կարգավորման համար, սակայն այն չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ում հավելել են, որ «Թուրքիան կաջակցի որոշումներին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը»: «Նման ըմբռնումով Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ