Последние новости

Պուտինը և Ռոհանին քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին զանգել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում, Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարցով փոխգործակցության հեռանկարները:

«Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շուրջ իրավիճակը: Նշվել է միջազգային անվտանգության համար այդ առանցքային համաձայնագրի կարևորությունը: Հատուկ ուշադրություն է հատկացվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, մասնավորապես, ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարցով փոխգործակցության հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռոհանին աջակցել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունների արդյունքով ձեռքբերված համաձայնությանը:

«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շուրջ: Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է այդ տարածաշրջանում լարվածության ապաէսկալացիայի նպատակով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկված ջանքերի մասին: Իրանի նախագահն աջակցություն է հայտնել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությանը, ինչպես նաև հանուն շուտափույթ խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցությունների մեկնարկին»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ