Последние новости

Բեռլինը Երևանին ու Բաքվին հորդորում է Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցություններ սկսել

Բեռլինը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նպատակով հրադադար հաստատելու որոշումը։

Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և ամեն գնով խուսափել նոր զոհերից:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա բովանդակալից բանակցություններ սկսելու` երկու երկրների պատրաստակամությունը։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ինտենսիվ աշխատել հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն, տեղեկացնում է Sputnik Armenia։

Գերմանիայի կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շնորհակալություն է հայտնում ռազմական գործողությունները դադարեցնելու հանձնառության համար և աջակցություն հայտնում նրանց։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ