Последние новости

Էրդողանն ահաբեկիչ է. Լոնդոնում մեծ թվով հայեր բողոքի ակցիա են իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի բազմահազարանոց բողոքի ակցիաները շարունակվում են աշխարհի տարբեր երկրներում։

Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում քիչ առաջ մեկնարկել է հայ համայնքի բողոքի ակցիան ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լոնդոնաբնակ Սուրեն Սարուխանյանը նշեց, որ ցույցն անցկացվում է Դաունինգ փողոցի մոտ։

Նշենք, որ այս փողոցում են տեղակայված Մեծ Բրիտանիայի պետական կարևոր կառույցների շենքերը, այդ թվում`Մեծ Բրիտանիայի վարչապետի և ֆինանսական կանցլերի գրասենյակները։ Մի քանի րոպե հեռավորության վրա է նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը։

Սուրենի փոխանցմամբ` գրեթե 1000 հայ է մասնակցում ակցիային։ Ցուցարարները ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական դրոշներով են, այլև եռագույն դիմակներ են կրում` փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վրա։

«Կանգնեցրեք ցեղասպանությունը», «Ճանաչեք Արցախը», «Արցախը Հայաստան է», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Էրդողանն ահաբեկիչ է». այսպիսի վանկարկումներով և պաստառներով ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին և մայր Հայաստանին ու պահանջում միջազգային հանրությանը կոչերից գործի անցնել։

Նշենք, որ այս օրերին բազմահազարանոց ցույցեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրների հայաշատ համայնքներում։ Հայությունը ոտքի է կանգնել` հայրենիքին աջակցելու և սպառնացող վտանգի մասին ի լուր աշխարհի բարձաձայնելու։ Ցուցարարները նաև խորհրդանշական եռագույն ծուխ են բաց թողնում Լոնդոնի փողոցներում։

Հայոց եռագույնների կողքին նաև Կիպրոսի դրոշն է ծածանվում. լոնդոնաբնակ կիպրացիները ևս միացել են հայերին` իրենց աջակցությունը հայտնելով ընդդեմ ահաբեկչության և ագրեսիայի։

Տեսանյութը հղումով

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ