Последние новости

Կոնգրեսական․ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին

ԱՄՆ-ը պետք է ամբողջովին դադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, սահմանի պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոնգրեսական ԹեՋեյ Քոքսը:

«Ադրբեջանկի կողմից Արցախի դեմ հրադադարի կոչերի լիարժեք անտեսումը բազմաթիվ պատճառներից մեկն է, համաձայն որի՝ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, սահմանի պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են հարյուրավոր մարդկանց մահվան համար, և վերանայի իր դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Ահա արդեն երկու շաբաթ է նրանք ագրեսիվորեն խախտում են մարդու իրավունքներն ու շարունակում բռնության էսկալացիան հայերի դեմ: ԱՄՆ-ը պետք է հակազդի ահաբեկչությանն ու գործի այս պահին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ից հրադադարի պայմանավորվածություն էր ձեռքբերվել: Չնայած դրան՝ ադրբեջանական ԶՈւ-ն շարունակել է հրետակոծել Ստեփանակերտը, Շուշին և Արցախի այլ բնակավայրերը: Նաև ձեռնարկվել է Հադրութում դիվերսիոն ներխուժման փորձ, որը հաջողությամբ կասեցվել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ