Последние новости

Եվրոխորհրդի նախագահը կոչ է արել պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԵԽ նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցումը կարևոր քայլ է ապաէսկալացման ճանապարհին: Ես կողմերին կոչ եմ անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և խուսափել հետագա բռնությունից ու խաղաղ բնակչության համար ռիսկերի ստեղծումից: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ»,- գրել է Միշելը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ