Последние новости

Արայիկ Հարությունյան. Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական գրառումն է արել Facebook-ի իր էջում.

"Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք:

Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար",- գրել է նա ու հրապարակել լուսանկարներ հանդիպումներից, տեղեկացնում է Verelq.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ